Թուրքիան սպառազինությունը տեղափոխում է Սիրիայի հյուսիս
Թուրքական ռազմական հրամանատարությունը դեկտեմբերի 23-ի երեկոյան սկսել է սպառազինությունը Սիրիայի հյուսիս տեղափոխել՝ թուրքական Հաթայ նահանգից Քիլիս նահանգ: Պահակախումբը ներառում է տանկեր, հաուբիցներ, գնդացիներ և հրամանատարության համար ավտոբուսներ, հաղորդում է DW-ն՝ հղում անելով DHA-ին:
Վերջինիս գնահատմամբ՝ մոտ 100 տրանսպորտային միջոց է տեղափոխվել:
Սպառազինության մի մասը կտեղակայվի սահմանին, մի մասը կուղևորվի Սիրիա՝ Էլբեյլի շրջանի տարածքով, որը գտնվում է Քիլիս նահանգում:
Սիրիայի Մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը (SOHR) հաղորդում է, որ մոտ 50 տրանսպորտային միջոցներ արդեն հատել են Սիրիայի հետ սահմանը՝ Մանբիջ քաղաքի շրջանում, որը Էլբեյլիից 45 կմ հեռավորության վրա է գտնվում:
«Ազգային ինքնապաշտպանության ջոկատներ» քրդական ռազմականացված կազմավորումների ներկայացուցիչներն այս տարվա ամռանն ասում էին, որ այնտեղ ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի սպառնալիքներից հետո հեռանում են Մանբիջից: Այժմ Մանբիջ շրջանում ամերիկացի զինվորականներ են, այնպես որ Թուրքիայն ԱՄՆ-ին խոստացել է իր հարձակումն ավելի ուշ իրականացնել, հայտնում է AP-ն: