Սաակաշվիլին պնդում է, որ իր իշխանության վերջին շրջանում Վրաստանում սկսել են արտադրել թևավոր հրթիռներ (լուսանկարներ)
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պնդում է, որ իր իշխանության վերջին շրջանում Վրաստանում սկսել են արտադրել թևավոր հրթիռներ: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ մեղադրելով նոր իշխանություններին Վրաստանում ռազմական արտադրությունը վերացնելու մեջ:
«Մեր կառավարման ավարտին թևավոր հրթիռներ էինք արտադրում: Նման տեխնոլոգիա ունեն աշխարհի շատ քիչ երկրներ, իսկ Վրաստանն ինքն էր դրանք սարքում:
Վերջ է դրվել վրացական ռազմական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնին, հրթիռների, ինքնաթիռների, մարտական զրահապատ և հետևակի մարտական մեքենաների արտադրությանը/БТР, БМП/: Վերջ է դրվել ռազմական բնագավառում միլիարդավոր դոլարների բարձրտեխնոլոգիական արտադրանք վաճառելու հնարավորությանը: Այժմ Աստված գիտի, թե ուր են լավագույն մասնագետներն ու ինչով են զբաղված»,- ասել է Սաակաշվիլին:
«Մեզ շատ քիչ էր մնում, որ դուրս գայինք միջազգային ասպարեզ: Մենք այդ հնարավորությունն ունեինք»,- հավելել է Սաակաշվիլին:
Նրա հայտարարությամբ՝ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել․
«Եթե այժմ ոչինչ չձեռնարկենք, մենք կկանգնենք կադիրովյան Չեչնիայի ուղու վրա»,- հայտարարել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:
Ստորև ներկայացվում է վրացական ռազմական «Դելտա» գիտատեխնիկական կենտրոնի արտադրանքը.