Ռուսաստանում հանքի հրդեհի հետևանքով 9 հանքափոր է զոհվել. երկրում դեկտեմբերի 24-ը սգո օր է հայտարարված
Դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության Սոլիկոմսիկի շրջանում «Ուրալկալիում» հանքում տեղի է ունեցել հրդեհ, հաղորդում է РИА Новости-ն:
Հանքում գտնվել է 17 մարդ, որից 8-ը դուրս են եկել մակերևույթ, մյուս 9-ը մնացել են ներսում՝ 364 մետր խորության վրա: Վերջիններիս հետ կապը կորել է:
Բազմաթիվ փորձերից հետո փրկարարերին հաջողվել է մոտենալ հանքի փլատակներին: հայտնաբերվել են 9 հանքափորների մարմինները:
ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների վերացման նախարարությունից հայտնել են, որ խոսքը մեթանի պայթյունի մասին չէ: Հրդեհի բռնկման պատճառը շինարարական աշխատանքներն են եղել: Դեպքի վայրում քննչական թիմ է աշխատում:
Ռուսաստանում դեկտեմբերի 24-ը սգո օր է հայտարարված: