Մշակույթի կենտրոն անիվների վրա. hայկական արտադրության առաջին «Գրաբուսը» կգործի Շիրակի մարզում (տեսանյութ)
Հայկական արտադրության առաջին շարժական գրադարանը Շիրակի մարզային գրադարանինն է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Facebook-ի էջից, որտեղ տեղադրվել է նաև հայկական «Գրաբուսի» մասին տեսանյութ։
«Գրաբուսը» շրջելու է մարզի բոլոր համայնքներով, այն միայն գրադարան չէ, ունի նաև կինոթատրոն, ակուստիկ համակարգ, WI-FI ցրիչ։ Ծրագիրն իրականացվել է ավելի քան 90 հազար դոլարով՝ մշակույթի նախարարության, Չինաստանի դեսպանատան և «Ա․Ա․ Թրաքս» ընկերության համագործակցության արդյունքում։