Բազմահազարանոց բողոքի ակցիաներ՝ Թուրքիայում
Ստամբուլում երեկ բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել։ Ցուցարարները բողոքել են ազգային արժույթի արժեզրկման և համատարած թանկացումների դեմ: Նրանց ձեռքերին եղել են պաստառներ, որոնց վրա նաև ակնարկներ են եղել Ֆրանսիայի «դեղին բաճկոնների» շարժման մասին:
Հիշեցնենք, որ ազգային արժույթի՝ լիրայի անկումը սկսվել է 2018 թվականի օգոստոսից, իսկ հոկտեմբերին արժեզրկումը հասել է վերջին 15 տարիների առավելագույն ցուցանիշին, ինչին հետևել են նաև սննդամթերքի և այլ ապրանքատեսակների թանկացումները:
Բողոքի ակցիային, որը կազմակերպել էին պետական հաստատությունների արհմիությունները, մասնակցել են ցուցարարներ Թուրքիայի բոլոր շրջաններից: