Ֆրանսիայում ցուցարարները գլխատել են Մակրոնի խրտվիլակը
Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում (Շարանտ դեպարտամենտ) ցուցարարները գլխատել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խրտվիլակը։ Այս մասին հայտնում է Sud Ouest թերթը։ Ակցիային մասնակցել է մոտ 90 մարդ։
Ակտիվիստները «դատել» են պետության ղեկավարին, իսկ «դատավարության» ավարտին «գլխատել» նրան։
Քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել հանցագործության հրահրման և դատարանի նկատմամբ հարգանքի բացակայության փաստով։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայում սկսվել է «դեղին բաճկոնների» բողոքի 6-րդ ակցիան։