300 հազար փախստական Թուրքիայից վերադարձել է Սիրիա
Շուրջ 300 հազար սիրիացի փախստական Թուրքիայից հայրենիք են վերադարձել։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
«Սիրիայում «Եփրատի վահան» ի «Ձիթապտղի ճյուղ» գործառնություններից հետո 291790 փախստական է վերադարձել այնտեղ»,- ասել է Սոյլուն:
Նրա խոսքով՝ Թուրքիան նախկինում Թուրքիան միգրանտների վայրն է, իսկ այժմ այն դարձել է նաև տարանցիկ կետ: Որոշ փախստականներ գալիս են Թուրքիա Մերձավոր Արևելքից և մնում այստեղ, հավանաբար, հույս ունենալով, որ գնալ Արևմուտք կամ վերադառնան հայրենիք՝ հարմար հնարավորության դեպքում։
Սոյլուն նշել է, որ 2018-ի սկզբից Թուրքիայում ձերբակալվել է 251,794 անօրինական միգրանտ, ինչը 56 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նա հավելել է, որ Թուրքիայում այս պահին 4,5 մլն փախստական կա։