Ալիևի երկու դուստրերը կասկածվում են փողերի լվացման համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աղջիկները՝ Լեյլա և Արզու Ալիևաները, կասկածվում են փողերի լվացման համար: Այս մասին հայտնել է The Guardian-ը:
Ըստ աղբյուրի՝ նրանք փորձել են Լոնդոնում գնել 60 միլիոն ֆունտ սթեռլինգ արժողությամբ անշարժ գույք՝ գաղտնի օֆշորային կազմակերպության միջոցով: Խոսքը Լոնդոնի Նայթսբրիջ թաղամասի 2 տների մասին է, որոնք գտնվում են թագուհու նստավայրի՝ Բուքինգհեմյան պալատի մերձակայքում: Տների ձեռքբերման համար աղջիկները փորձել են օգտվել բրիտանական Վիրջինիա կղզիներում գտնվող օֆշորային կազմակերպության ծառայությունից:
Ըստ տեղեկությունների՝ Ալիևների ընտանիքի անշարժ գույքի արժեքը գերազանցում է 100 միլիոն դոլարը