ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը` գալիք տարվա առաջնահերթությունների մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ 2019 թ. ՆԱՏՕ-ն ստիպված է լինելու արձագանքել սպառնալիքների աճող քանակին և ինտենսիվությանը:
Նրա խոսքով՝ գալիք տարի առաջնահերթությունը կտրվի Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմին, ՌԴ-ի հետ հարաբերություններին, ահաբեկչության և կիբերհանցագործության կանխմանը:
«ՆԱՏՕ-ի համար գլխավոր նպատակ է համարվում պատրաստվել մի շարք սպառնալիքների և մարտահրավերների: Մենք ընտրության ճոխությունը չունենք ահաբեկչության, կիբերհանցագործությունների կամ ավելի ագրեսիվ Ռուսաստանի հարցում: ՆԱՏՕ-ն պետք է այս բոլոր մարտահրավերներին միաժամանակ արձագանքի»,- ասել է Ստոլտենբերգը:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ սպասում է դաշինքի անդամ 29 երկրներից անվտանգության և պաշտպանության բյուջեի ընդլայնում ՀՆԱ-ի 2%-ի չափով, քանի որ աճում է ահաբեկչության սպառնալիքը, և ավելի վճռորոշ է սկսել գործել Ռուսաստանը: