Ֆրանսիայում շարունակվում են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները
Ֆրանսիայում արդեն 6-րդ շաբաթն է, ինչ շարունակվում են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է France 24-ը: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և Վերսալում: Հազարավոր ցուցարարներ պահանջում են նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը:
Իրավապահ մարմինները անվտանգության նկատառումներից ելենելով՝ հայտարարել են, որ կփակվի Վերսալի պալատը և դրա հարակից այգիները: Facebook սոցիալական կայքում ավելի քան 1400 մարդ նշել է, որ մասնակցելու է ցույցերին:
Հավելենք, որ բողոքի ցույցեր են նախատեսվում նաև Լիոն, Թուլուզ, Օռլեան և Բրետան քաղաքներում:
Վառելիքի գնաճի դեմ «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Ֆրանսիայում սկսվել էին նոյեմբերի 17-ին: Դրանց մասնակցել է ավելի քան 300 հազար մարդ: Բողոքի ակցիաների ընթացքում անկարգությունների և ոստիկանության հետ բախումների հետևանքով զոհվել է 7 մարդ: