Բողոքի ցույց Հունգարիայում՝ ընդդեմ «ստրկության օրենքի»
Բուդապեշտում ուրբաթ երեկոյան շարունակվել են աշխատանքային օրենսդրությունում փոփոխությունների դեմ բողոքի ցույցերը, որոնք ենթադրում են հավելյալ աշխատաժամերի կտրուկ ավելացում:
Հազարավոր մարդիկ դուրս են եկել Հունգարիայի մայրաքաղաքի փողոցներ՝ կառավարության գործողություններին իրենց անհամաձայնությունը հայտնելու:
Այս բողոքի ակցիան հավանաբար ամանորյա արձակուրդներից առաջ վերջինը կլինի:
Միևնույն ժամանակ, Հունգարիայի ընդդիմությունը հուսով է, որ Նոր տարուց հետո բողոքի ակցիաները կվերականգնվեն:
Հունգարիայում բողոքի ակցիաները սկսվել են դեկտեմբերի 12-ին նոր օրենքի ընդունումից անմիջապես հետո. նոր օրենքը կտրուկ ավելացնում է տարեկան թույլատրելի արտաժամյա աշխատանքի ժամաքանակը՝ 250-ից հասցնելով 400-ի: Արհմիություններն այն անվանում են «ստրկության օրենք»: