Խոշոր ավտովթարը մեքենաները վերածել է ջարդոնի (լուսանկարներ)
Երևանում դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:40-ի սահմաններում 22-ամյա Արեգ Թ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարևանությամբ բախվել է կայանված վիճակում գտնվող Nissan Pathfinder մակնիշի և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաներին:
BMW-ն ու Nissan Tiida-ն վերածվել են մետաղե ջարդոնի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
BMW-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Ոստիկանությունը պարզում է Nissan Pathfinder և Nissan Tiida ավտոմեքենաների վարորդների ինքնությունը: