Թրամփը դարձյալ սպառնացել է դադարեցնել կառավարության աշխատանքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում հաղորդել է, որ եթե Դեմոկրատական կուսակցությունը չհամաձայնի ԱՄՆ–ի եւ Մեքսիկայի սահմանի վրա պատի կառուցման ֆինանսավորմանը, ապա դաշնային կառավարության աշխատանքը կդադարի այսօր իսկ`դեկտեմբերի 21-ին:
«Նույնիսկ նախագահ Ռոնալդ Ռեյգանը ութ տարի շարունակ փորձեց կառուցել սահմանային պատը կամ ցանկապատը, եւ նրան էլ դա չհաջողվեց: Մյուսները եւս փորձեցին: Իսկ մենք դա կանենք այսպես թե այնպես»,- գրել է Թրամփն իր մեկ այլ թվիթում, հաղորդում է Gazeta–ն։