Կոնգոյում աղետի է ենթարկվել ռուսական ինքնաթիռ․ կան զոհեր
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ընկել է «Ան-26» բեռնատար ինքնաթիռ, որի անձնակազմի երեք օդաչուները, նախնական տեղեկություններով, ռուսաստանցիներ են։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Ընդհանուր առմամբ ինքնաթիռում եղել է 23 մարդ։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի անկման հետևանքով զոհվել է 6 մարդ, որոնցից մեկը ինքնաթիռի օդաչուներից է։ Ինքնաթիռը ընկել է մայրաքաղաք Կինշասայի մոտակայքում (հստակ տեղը դեռ ճշտված չէ)։ Այն թռիչք էր կատարել դեպի երկրի կենտրոնական շրջաններից մեկը, որտեղից բերում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նյութերը։
Ինքնաթիռի հետ կապը կորել է այն բանից հետո, երբ այն հատել է մայրաքաղաքի վարչական տարածքի սահմանը։ Ենթադրվում է, որ ավիավթարի պատճառը եղել են եղանակային անբարենպաստ պայմանները։