Մարին Լը Պենն առաջարկել է «դեղին բաճկոնավորներին» համագործակցել իր կուսակցության հետ
Ֆրանսիայում Մարին Լը Պենի գլխավորած «Ազգային միավորում» կուսակցությունը պատրաստ է իր շարքերն ընդունել «դեղին բաճկոնների» շարժման ակտիվիստներին և նրանց հետ մասնակցել 2019 թվականին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին: Այս մասին հայտնում է կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլյա Բեն Sud Radio-ի եթերում:
«Մենք պատրաստ ենք «դեղին բաճկոններին» ձեռք մեկնել և օգնել նրանց, ովքեր ցանկանում են իրենց գործունեությունը շարունակել, քարոզարշավ իրականացնել»,- ասել է կուսակցության ներկայացուցիչը:
Նիկոլյա Բեն նշել է, խոսքը չի վերաբերում «դեղին բաճկոնների» պաշտոնական հավաքագրմանը, սակայն ընդհանուր առմամբ համագործակցությունն իրենց կուսակցության հետ շատ իրատեսական է ընտրությունների շրջանակում: