Եմենում թուրք լրագրողներ են ձերբակալվել
Թուրքիայի պետական «TRT» հեռուստառադիոընկերության լրագրողական թիմի անդամները Եմենի Ադեն քաղաքում ձերբակալվել են Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) անվտանգության ուժերի կողմից։
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը միջադեպի առթիվ գրավոր հայտարարություն է տարածել։ Վերջինս նշել է, որ Թուրքիայի դեսպանն արդեն տեղեկացված է կատարվածի մասին, և համապատասխան աշխատանքներ են տարվում։
Հայտնի է, որ թուրք լրագրողների անձնագրերը առգրավել են օդանավակայանում, միջադեպի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում։