Բելգիայի կառավարությունը հրաժարական տվեց
Բելգիայի կառավարությունը հրաժարական տվեց: Թագավոր Ֆիլիպն ընդունել է երկրի վարչապետի ու կառավարության հրաժարականը: Վարչապետ Շառլ Միշելը հրաժարական տալու որոշում կայացրեց այն բանից հետո, երբ փլուզվեց կառավարական կոալիցիան: Իշխող կոալիցիան կազմալուծվեց՝ դրա կազմից «Նոր ֆլամանդական դաշինքի» դուրս գալու հետևանքով։ Նման որոշման պատճառը ՄԱԿ-ի միգրացիոն պակտի շուրջ եղած տարաձայնություններն էին։
Այդուհանդերձ, Շառլ Միշելը պետք է շարունակի զբաղվել ընթացիկ հարցերով:
Թագավոր Ֆիլիպը կոչ է արել քաղաքական ղեկավարներին տնտեսական ու միջազգային մարտահրավերներին ընդունելի պատասխաններ տալ: