«Oրենքով գող»-ն ԱՄՆ-ում դատապարտվել է 45 տարվա ազատազրկման
Մանհեթենի դաշնային դատարանը 45 տարվա ազատազրկման է դատապարտել ծագումով վրացի «օրենքով գող» Ռաժդեն Շուլայային: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն: Հաղորդվում է, որ օրինակելի վարք ցուցաբերելու դեպքում Շուլայայի ազատազրկման ժամկետը կարող է կրճատվել 15 տոկոսով, իսկ պատժի կրումից հետո նա կարտաքսվի Ռուսաստան:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիսին Նյու Յորքի նահանգի դատարանը Ռաժդեն Շուլայային հինգ հոդվածներով մեղավոր է ճանաչել: Նա մեղադրվում է Նյու Ջերսիում հանցավոր խմբի ստեղծման, թմրամիջոցների վաճառքի, դրամաշորթության, ազարտային խաղերի ապօրինի կազմակերպման, թալանի մեջ: