Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և նրա ընկերներին. Փայլանը Մեջլիսում հայերեն շնորհավորել է ՀՀ իշխանություններին (տեսանյութ)
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի հերթական նիստի ժամանակ հայերեն շնորհավորել է Հայաստանի նոր իշխանություններին արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առիթով:
«Անցյալ շաբաթ հարևան Հայաստանում տեղի ունեցան խոհրդարանական ընտրություններ: Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին իրականացված «թավշյա հեղափոխությամբ» վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն ու իր ընկերները կարևոր հաջողություն են գրանցել այս ընտրություններում՝ ստանալով ձայների ավելի քան 70 տոկոսը», - նշել է Փայլանը՝ հիշեցնելով ընտրություններից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:
Կարո Փայլանը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին համարժեք արձագանք տալ հայաստանյան իշխանությունների պատրաստակամությանը և ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում:
«Ընտրություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսության գնալու պատրաստակամության մասին: Ես հավատում եմ, որ չկա մի հարց, որը Թուրքիան չկարողանա լուծել Հայաստանի հետ խաղաղ ճանապարհով: Այստեղից կոչ եմ անում Թուրքիայի խորհրդարանին և նախագահին կառուցողական պատասխան հղել Փաշինյանի այս ուղերձին: Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և նրա ընկերներին», - ասել է հայազգի պատգամավորը՝ վերջին տողը հայերեն արտասանելով:
Շնորհավորանքը՝ տեսանյութի վերջում.
Türkiye Büyük Millet Meclisi’nden
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) 20 декабря 2018 г.
Nikol Paşinyan ve arkadaşlarının seçim başarısını kutladım.
Ermenistan’la barışçı politikalarla çözemeyeceğimiz hiçbir sorunun olmadığını belirttim. pic.twitter.com/avGAXhM5Wa