ԱՄՆ-ը չեղարկել է Սիրիայում խաղաղության հաստատման հարցով հանդիպումները
ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին չեղարկել է Սիրիայում խաղաղության հաստատման հարցին նվիրված հանդիպումները, որոնք պետք է տեղի ունենային այսօր՝ դեկտեմբերի 20-ին:
Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին:
Գործակալությունում, սակայն, չեն նշել, թե կոնկրետ որ հանդիպումները տեղի չեն ունենա:
Հիշեցնենք, ավելի վաղ նշվել էր, որ ԱՄՆ-ն դուրս է բերում զորքերը Սիրիայից: