Վլադիմիր Պուտինի բոլոր ժամանակների ասուլիսների ռեկորդները
Յուրաքանչյուր տարի Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիսներին սահմանվում են տարատեսակ ռեկորդներ՝ լրագրողների և հարցերի թիվ, թեմաների սրություն, շփվելու ժամանակ և այլն:
Ռուսական կայքերից մեկը ներկայացրել է Պուտինի բոլոր ասուլիսների թվային վիճակագրությունը` սկսած 2001-ից մինչև 2018 թվականները: Բացառություն են կազմել 2005 և 2009-2011 թվականները, երբ Պուտինը չի եղել նախագահ:
Եվ այսպես, Պուտինի ամենաերկար ասուլիսը գրանցվել է 2008 թվականին և տևել է 4 ժամ 40 րոպե: Ամենակարճ ասուլիսը ամենաառաջինն էր՝ 2001 թվականին, որը տևել է ընդամենը 1 ժամ 33 րոպե:
ՌԴ նախագահը ամենաշատ հարցերի պատասխանել է 2006 թվականին: Այդ ժամանակ 140 լրագրող է նրան հարց տվել: Իսկ ամենաքիչը դարձյալ 2001-ին էր: Այդ տարի ընդամենը 22 լրագրող է հասցրել հարց ուղղել ՌԴ նախագահին:
Այս տարի ռեկորդայինը լրագրողների թիվն էր՝ 1702, սակայն Պուտինը պատասխանել է 59 հարցի: Այս հարցում հետնապահը նորից 2001 թվականն է՝ ասուլիսին ներկա 502 լրագրողով: