Հասան Ռոուհանին և Ռեջեփ Էրդողանը դատապարտել են ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները
Իրանի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոուհանին և Ռեջեփ Էրդողանը Ռազմավարական համագործակցության գերագույն խորհրդի նիստի արդյունքում համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:
Նրանք ընդգծել են, որ միջոցներ կձեռնարկեն երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները 30 միլիարդ դոլարի հասցնելու համար:
Ռոուհանին և Էրդողանը նաև խորը մտահոգություն են հայտնել Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու և Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից միակողմանի, անարդարացի պատժամիջոցների վերսկսման առիթով՝ նշելով պատժամիջոցների բացասական հետևանքները քաղաքացիական բնակչության կյանքի, տարածաշրջանային առևտրի, բարեկեցության և կայունության վրա: