Օբաման Սանտա Կլաուսի հագուստով այցելել է հիվանդանոցում բուժվող փոքրիկներին
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման մի քանի ժամով Սանտա Կլաուս է դարձել, որպեսզի ուրախացնի Վաշինգտոնի հիվանդանոցներից մեկում բուժվող երեխաներին: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Հաղորդվում է, որ Օբաման բուժհաստատություն է գնացել առանց զգուշացնելու, ինչի արդյունքում մեծ ոգևորություն է առաջացրել այնտեղ գտնվողների շրջանում:
«Ես պարզապես ցանկանում էի շնորհակալություն հայտնել բոլորին: Ես խոսեցի հրաշալի երեխաների ու նրանց ընտանիքների հետ»,- ասել է Օբաման:
Նա նաև ասել է, որ լինելով 2 երեխաների հայր՝ ինքը շատ լավ է հասկանոեւմ, թե որքան կարևոր է երեխաների համար տոնական տրամադրությունը, մանավանդ Սուր Ծննդյան տոների ընթացքում բուժհաստատությունում գտնվողների համար: