Գերմանիան անհանգստացած է Սիրիայից զորքերը դուրս բերելու Վաշինգտոնի որոշումից
Գերմանիան անհանգստացած է, որ Սիրիայից զորքերը հանելու Վաշինգտոնի որոշումը կարող է խոչընդոտել «Իսլամական պետության» դեմ պայքարը՝ տեղեկացնում է AP-ն։
ԳԴՀ ԱԳ նախարար Խեյկո Մաասը հայտարարել է, որ ամերիկյան կողմի կուրսի կտրուկ փոփոխությունը անսպասելի էր բոլորի համար։ Նրա խոսքերով՝ ԻՊ-ն հետ է շպրտվել, սակայն սպառնալիքը դեռեւս պահպանվում է։
Մաասը նշել է, որ վտանգ կա, թե այդ որոշման հետեւանքով կխափանվի ԻՊ-ի դեմ պայքարը, եւ սպառնալիքի տակ կդրվեն ձեռք բերված հաջողությունները։