ՌԴ նախագահը գովել է Աթաթուրքին ու ժամանակակից Թուրքիան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսօրվա ասուլիսի ընթացքում թուրքական լրատվամիջոցներից մեկի լրագրողը նրան հարցրել է, թե ինչ կարծիք ունի Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի մասին, ի՞նչ տեղ է տալիս նրան համաշխարհային պատմության մեջ։
Վլադիմիր Պուտինն, ի պատասխան լրագրողի հարցի, գովաբանել է Աթաթուրքին։ Նա հայտարարել է, որ Աթաթուրքի շնորհիվ Թուրքիան կարողացավ վերականգնել իր պետականությունը և ստեղծել ժամանակակից պետությունը։ Նա նաև հիշեցրել է, որ Աթաթուրքը լավ հարաբերություններ ուներ Ռուսաստանի հետ։ Ապա Պուտինը անցել է ժամանակակից Թուրքիային ու հայտարարել, որ այն նույնպես ռուսական կողմի գործընկերն է։ Ու թեև, ըստ ՌԴ նախագահի, կան որոշ տարաձայնություններ, կողմերը, միևնույն է, կարողանում են փոխզիջումային որոշումների հանգել։