Իմ առողջությունն այնպիսին է, ինչպիսին բոլորինը. Պուտինը՝ առողջության մասին հարցին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է առողջության մասին հարցին։ Լրագրողը նախագահին հարցրել է նրա առողջական վիճակի մասին, թե ինչպես են նրա գործերը։
«Հույս չունենաք»,– արձագանքել է Պուտինը։
Ընդ որում՝ նա նշել է, որ իր առողջությունն այնպիսին է, ինչպիսին բոլորինը։
«Փառք Աստծո, ես սպորտով եմ զբաղվում։ Բայց, ինչպես եւ բոլոր մարդիկ, սեզոնը փոխվելիս կարող եմ հարբուխով հիվանդանալ։ Բայց հիմա ամեն բան լավ է»,– պատասխանել է Պուտինը։