Այն, ինչ տեղի է ունենում ուղղափառության մեջ, «ուղեղի մեջ չի տեղավորվում». Պուտին
Մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահին հարց են ուղղել՝ կապված վերջին օրերին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու՝ Մոսկվայից անկախանալու հետ:
«Այն, ինչ այժմ տեղի է ունենում ուղղափառության մեջ, ինչպես ժողովուրդն է ասում, «ուղեղի մեջ չի տեղավորվում»: Դա պետության ուղղակի միջամտություն է եկեղեցու, կրոնական կյանքի մեջ: Նման բան երբեք տեղի չի ունեցել Խորհրդային միության ժամանակներից ի վեր»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին Մոսկվայից լիովին անկախ է եղել, և միակ կապը եղել է հոգևոր, իսկ այժմ ուկրաինական եկեղեցին մեծ կախվածություն կունենա թուրքական պատրիարքությունից: