Մեկնարկեց Պուտինի 14-րդ մեծ մամուլի ասուլիսը (ուղիղ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավանդական մեծ մամուլի ասուլիս է անցկացնում տարվա արդյունքների շուրջ: Միջոցառումն ընթանում է Մոսկվայի Միջազգային առևտրի կենտրոնում:Այն առաջինն է ընթացիկ տարվա մայիսին նոր ժամկետով պետության գլխավոր պաշտոնում Պուտինի ընտրվելուց հետո և 14-րդը՝ 2001 թվականից ի վեր: Մամուլի ասուլիսն ուղիղ եթերում հեռարձակում են ռուսական հեռուստաալիքները:
Ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այս անգամ առաջին պլանում կլինեն տնտեսության հարցերը և միջազգային հիմնախնդիրները, այդ թվում՝ ռուս-ամերիկյան հարաբերությունները: «Թեմաների թվում են, իհարկե, տնտեսությունը թե՛ երկրի ներսում, թե՛ մեր տնտեսությունը բավականին անբարենպաստ միջազգային կոնյունկտուրայի ֆոնին»,-նշել է նա ՆՏՎ-ին տված հարցազրույցում:
Ներկայիս մամուլի ասուլիսն արդեն ռեկորդային է դարձել հավատարմագրում ստացած լրագրողների թվաքանակով՝ 1702: 2001 թվականին առաջին նման միջոցառմանը եկելէր շուրջ 500 թղթակից: 2017 թվականին Պուտինի ասուլիսին հրավեր էր ստացել 1640 թղթակից:
Մեծ մամուլի ասուլիսը մեծ է անվանվում ոչ միայն մասնակիցների թվաքանակի, այլև դրա տևողության առումով: Ամենակարճատևը՝ 1 Ժամ 35 րոպե, եղել է լրագրողների հետ նման ձևաչափով Պուտինի հանդիպումը 2001 թվականին, ամենաերկարատևը՝ 4 ժամ 40 րոպե՝ 2008 թվականի մամուլի ասուլիսը: Դրա տևղությունը կախված բացառապես նախագահից: