ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը «Ռուսալ»-ի վրայից սանկցիան հանում է. «Արմենալ»-ը շունչ կքաշի
ԱՄՆ-ի հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրում է.
«Ռուսալ»-ի վրայից սանկցիան հանում է ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը: «Արմենալ»-ը շունչ կքաշի, հայ-ամերիկյան առեւտրաշրջանառությունը` նույնպես»: Նա հրապարակել է նաեւ ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտի որոշման տեքստը:
Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների հետևանքով Русал-ի հայաստանյան ձեռնարկությունը սկսել էր կրճատել արտադրանքը: Այդ մասին հայտնել էր Reuters-ը՝ ընդգծելով, որ տեղեկությունը ստացել է երկու աղբյուրներից: