Տոներից առաջ «Երևան Սիթին» սկսել է իր ավանդական գործելաոճը
«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ժող ջան, դեռ մարդ կա՞, որ «Երևան Սիթի»-ներից առևտուր ա անում:Մի քանի օր առաջ շտապում էի ու ստիպված էի ամենամոտիկ սուպերմարկետից օգտվել շուրջ 4000 դրամի տարբեր սննդամթերք գնելու համար: Դա Կոմիտաս 1 հասցեում գտնվող «Սիթին» էր:
Տեղում չստուգեցի չեկը և միայն տանը աչքովս ընկավ, որ իմ գնած ապրանքից բացի վճարել եմ նաև 400 դրամ՝ սիգարետի համար, որը ոչ գնել եմ, ոչ էլ ստացել (մանավանդ, որ չեմ էլ ծխում): Այսինքն 10 տոկոս ավել իմ գնած ապրանքի արժեքից:
Եղածը մեծ բան չի, բայց տհաճ է, երբ քեզնից ոչ միայն հարկերը թաքցնելու ձևով, այլ նաև անմիջականորեն գումար է թռցնում Հայաստանի ամենահարուտ մարդկանցից մեկը, այն էլ՝ Նոր Հայաստանում: Եվ սա առաջին դեպքը չէ այս ցանցի հետ առնչվելու իմ փորձառությունից:
Խաբեբայությունն այս ցանցի մենեջմենթի անբաժանելի մասն է, ինչպես որ է դրա սեփականատիրոջ՝ Սամվել Ալեքսանյանի դեպքում: Ընդհանրապես, աշխատում եմ, երբ որ հնարավոր է օգտվել փոքր խանութներից: Բայց եթե չեք կարող կամ ինչ-ինչ պատճառներով շարունակում եք սիթիներից կամ ընդհանրապես սուպերմարկետներից առևտուր անել՝ հորդորում եմ գոնե պահանջեք ապրանքային չեկը և տեղում ստուգեք, թե ինչի համար եք վճարում ու որքան` այն էլ այս նախատոնական առևտրի պարագայում»: