Արծվիկ Մինասյանը Ամանորին այնպես է գինովցել, որ առավոտյան հայտնաբերել է՝ դրսում է քնել
Operativ.am-հետ զրույցում ՀՅԴ անդամ, ԱԺ կուսակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատմում է Ամանորի հետ հապված կիր հետաքրքիր հուշերի մասին:
Ինչպե՞ս եք անցկացնելու այս տարվա Ամանորը:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս նշելու եմ ընտանեկան միջավայրում, այնուհետև այցելություն գյուղ՝ մայրիկիս մոտ, այցելություններ ընկերներիս և բարեկամներիս տներ, այսինքն ինչպես հայկական ավանդական Նոր տարին է լինում:
Ցանկություն չկա՞ր արտերկիր մեկնելու:
Ցանկություն կար, բայց հնարավորությունների բացակայությունը թույլ չի տալիս ի կատար ածել այդ ցանկությունը:
Ձեր ամենասիրելի ամանորյա ուտեստը:
Թփով և պասուս դոլմա:
Հավատու՞մ եք Ձմեռ պապիկի գոյությանը: Ձմեռ պապիկի գոյությանը միշտ պետք է հավատալ, առանց այդ հավատքի հնարավոր է չէ լավատես լինել:
Այս տարի ի՞նչ նվեր եք սպասում Ձմեռ պապիկից:
Նվեր արդեն զավակներս են սպասում, և Ձմեռ պապը, լսելով իրենց ցանկությունները, կատարում է այն:
Ամենահետքրքիր նվերը, որ ստացել եք Ամանորին ի՞նչ է եղել և ու՞մ կողմից:
Այնպես է ստացվել, որ իմ ծննդյան օրը համընկնում է Ամանորի հետ. հունվարի մեկին է, երևի թե ամենամեծ նվերը այն շնորհավորանքներն են, որ հղվում են իմ հասցեին:
Զվարճալի միջադեպ, որ եղել է Ամանորին:
Պատանի տարիներին եղել է. գյուղում էի, այնտեղ մի սովորույթ կար, որ Ամանորի գիշերը պետք է հավաքվեինք մեկի տանը, այդպես այցելելով բոլորի տները, այնքան էինք գինովցել, որ առավոտյան հայտնաբերեցինք, որ դրսում ենք քնել:
Այդ դեպքից հետո եղե՞լ են նման դեպքեր, որ այնքան գինովցած լինեք, ոչինչ չհիշեք: Եղել են դեպքեր, որ գինովցած եղել եմ, բայց ոչ այն աստիճան, որ ոչինչ չհիշեմ. դա ուղակի պատանեկան տարիքն էր, որ գինին «հարվածել» էր գլխիս:
Հեղինակ՝Սեդա Ղուկասյան