Թուրքական լրատվամիջոցն Անին ներկայացնում է ոչ թե հայկական, այլ ընդհանուր պատմամշակութային արժեք
Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին թուրքական աղբյուրներում և պետական, պաշտոնական գրագրության մեջ գրվում է բացառապես Անը (Anı) ձևով, որը թարգմանաբար նշանակում է հիշողություն։ Այն հայկական Անի անվան ձևափոխված, թուրքացված տարբերակն է, որը ստեղծվել է հայկական անվանումը օգտագործելուց խուսափելու նպատակով: Գրում է Ermenihaber-ը:
Հետաքրքրական է, որ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության՝ Անիի մասին հոդվածում օգտագործվում է տեղանվան հենց հայկական տարբերակը՝ Անի:
Հոդվածի սկզբում շեշտվում է, որ Անին 961-1045թթ. Բագրատունիների դինաստիայի ժամանակաշրջանում եղել է հայոց արքաների մայրաքաղաքը։
Այնուամենայնիվ, ինչպես նախկինում Անին թուրքերի կողմից ներկայացվում է ոչ թե հայկական այլ «ընդհանուր» պատմա-մշակութային արժեք, «տարբեր քաղաքակրթությունների օրրան»։
Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի համար Անիի ավերակների ունեցած տուրիստական նշանակությանը։ Արդեն գրեթե տարվա բոլոր եղանակներին տուրիզմի տեսանկյունից (այդ թվում և ներգնա տուրիզիմի) Անին մեծ կարևորություն է ձեռք բերել՝ գրանցելով այցելուների շարունակական աճ։
Կայքում զետեղվել են ձմեռային Անին ներկայացնող լուսանկարներ։