Արաբական պետությունների լիգան դատապարտել է քրդերի դեմ Թուրքիայի գործողությունները
Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) դատապարտել է նախորդ շաբաթ Թուրքիայի զինված ուժերի գործողությունները Հյուսիսային Իրաքի Սինջար շրջանում, որի ժամանակ հրթիռակոծվել էին «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները։ Գրում է Ermenihaber-ը:
Թեմայի շուրջ հայտարարությամբ է հանդես եկել ԱՊԼ-ի խոսնակ Մահմուդ Աֆիֆին:
«Նմանատիպ գործողությունները ոչ այլ ինչ են, քան հարձակում Իրաքի անկախության դեմ»։
Աղբյուրը տեղեկացնում է, որ նախորդ շաբաթ Թուրքիայի զինված ուժերին պատկանող 20 կործանիչ հրթիռակոծել էր Հյուսիսային Իրաքի Սինջար շրջանում քուրդ զինյալների դիրքերը:
Այդ առիթով նույնիսկ Թուրքիայի դեսպանն Իրաքում հրավիրվել էր արտգործնախարարություն: Պաշտոնական Բաղդադն իր գործողություններով Թուրքիան խախտում է Իրաքի ինքնիշխանությունը: