ԱՄՆ-ն հերքել է Էրդողանի հայտարարությունը
Վաշինգտոնն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությանը, որը վերաբերում էր Սիրիայի քրդական ուժերի դեմ ռազմական օպերացիայի հնարավոր վերսկսմանը:
Էրդողանի արած հայտարարության համաձայն, երբ Թուրքիան պաշտոնապես հայտարարել էր քրդերի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու մտադրության մասին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դրական արձագանք էր տվել։
Լրագրողների հետ զրույցի ժամանակ, Էրդողանի հայտարարության մասին պարզաբանում է արել ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը։ Վերջինս, այն որակելով որպես «մոլորեցնող հայտարարություն», փաստացի հերքել է Էրդողանի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ Թուրքիան արդեն մեծ թվով զինտեխնիկա է կուտակել թուրք-սիրիական սահմանին և պատրաստվում է ներխուժել Սիրիա, որպեսզի ռազմական գործողություններ իրականացնի Եփրատի արևելյան հատվածում տեղակայված քուրդ զինյալներ դեմ: