ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի հետ ամեն ինչ կարգին է
«Ով որ գրել է, ընդհանրապես չի հետաքրքրվել, թե ինչի համար է գնացել հիվանդանոց, դա թյուր ինֆորմացիա էր, որ շատ արագ տարածվեց: Հերթական անգամ նա չի վատացել, հերքե'ք այդ լուրերը, նա պարզապես գնում է իր բուժումը շարունակելու»,-Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի հարազատներից մեկը:
Հիշեցնենք, որ շաբաթները առաջ «Մուսա լեռան քառասուն օրը» ներկայացման ժամանակ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիրը վնասվածք էր ստացել բեմում, որի պատճառով առաջացել էին ողնաշարի հետ կապված խնդիրներ: Նրա հարազատը, սակայն, հավաստիացնում է ՝ Ազատ Գասպարյանի առողջական վիճակն այժմ լավ է. «Նա լավ է: Իրականում գնում է հերթական պրոֆիլակտիկ ստուգումների, ներկայացման ժամանակ առաջացած վնասվածքի հետևանքներն է բուժում»: