Միշել Օբաման պատմել է այն մասին, թե ինչ էր մտածում Թրամփի երդմնակալության արարողությունից հետո
Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Միշել Օբաման NBC-ի եթերում Ջիմ Ֆելոնի հետ The Tonight Show-ի ժամանակ պատմեց, թե ինչ էր ինքը մտածում Սպիտակ տունը լքելիս 2016 թ. նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:
Նա մեկնաբանել է մի լուսանկար, որտեղ ինքը և իր ամուսինը՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, 2017 թվականի հունվարին Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո նախագահական օդանավի աստիճանավանդակի վրա կագնած՝ հրաժեշտ էին տալիս:
Ֆելոնը րան հարցրել է, թե ինչ էր նա մտածում այդ ժամանակ։ Միշելը պատասխանել է, որ այդ ժամանակ մտածեցի․ «Ցտեսություն, Ֆելիցիա»։ Նրա պատասխանը ծափահարությունների է արժանացել։
Բացի դրանից, Միշելը պատմել է նաև, թե ինչու ինքը տարօրինակ տեսք ընդունեց Մելանյա Թրամփից նվեր ստանալիս։ Նա ասել է, որ Մելանյայի նվիրած տուփը անսպասելիորեն ծանր է եղել։