Զինված հարձակում «Էխո Մոսկվի»-ի փոխխմբագրի վրա
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանը հարձակման է ենթարկվել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն, ատրճանակով զինված մի տղամարդ հարձակվել է Բունտմանի վրա: Դեպքը տեղի է ունեցել ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի ծննդյան տոնակատարությունից հետո:
Միջադեպի ականատես կանանցից մեկը պատմել է, որ զինված տղամարդն իրեն մի կողմ է հրել, հարձակվել Բունտմանի վրա, բռնել նրա օձիքից և ատրճանակը դրել քունքին:
Կինը հույս է հայտնել, որ ատրճանակն իսկական չի եղել: Նրա խոսքով` ծեծկռտուքից ու սպանությունից փրկել է այն, որ միջադեպի երկրորդ ականատեսն իր վարորդի հետ նեղն է գցել հարձակվողին, ինչից հետո Բունտմանը շտապ հեռացել է: