Համազգայինի ժամանակավոր տնօրեն նշանակվեց Արման Նավասարդյանը
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել թատրոնի դերասան Արման Նավասարդյանը: Նախկին տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականից հետո մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել 6-ամսյա ժամկետով պաշտոնակատար նշանակել Արման Նավասարդյանին, որից հետո, օրենքի համաձայն, տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի։
Նավասարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ թատրոնի ներսում մրցակիցներ չունի: Տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար ոչ ոք չի պայքարելու վերջինիս հետ:
Արման Նավասարդյանի համար սա անակնկալ չէր, քանի որ թատերախմբի որոշումն ու խնդրանքն է եղել նախարարին՝ ընդառաջել թատերախմբին և տնօրենի պաշտոնում նշանակել իրենց նախընտրած թեկնածունին: Համազգայինի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում թատերախումբը տեսնում է դերասանուհի Նարինե Գրիգորյանին, նա ևս մրցակիցներ չունի այդ պաշտոնի համար: