Ռուս թոշակառուն ավելի քան 100 հազար ռուբլի է վճարել` հային իր տանը կեղծ գրանցելու համար
Միջազգային դատարանը վճիռ է կայացրել Իբրեսինսկի շրջան 60-ամյա բնակչի դեմ` հային իր տանը գրանցելու համար։ Գրանցումը կեղծ է եղել։
Տուլայի շրջանի բնակիչը մեծ տուգանք է վճարել իր տանը հային գրանցելու համար, գրանցումը կեղծ է եղել։ Այս մասին հայտնում է «Советская Чувашия» պարբերականը։
Քննությանը հայտնի է դարձել, որ տղամարդն իրեն պատկանող տանը 2018 թվականի մայիսի 14-ին մի ՀՀ քաղաքացու է հաշվառել։ Ընդ որում, Իբրեսինսկի շրջան 60-ամյա բնակիչը նախապես գիտեր, որ հայն այնտեղ չի բնակվելու։
Բացի այդ, թոշակառուն իրավասու մարմնին ոչ ճշգրիտ տեղեկություններ է ներկայացրել. գրանցման վայրում օտարերկրացու աշխատանքի մասին աշխատանքային պայմանագիր, տեղեկություն, որ նա բնակվելու է նշված տանը, որն ապրելու համար պիտանի չէր։
Դատարանում գյուղացին հանցանքը խոստովանելու նույնիսկ մտադրություն չուներ, ինչով ավելի էր բարդացրել մեղքը։ Դատարանը նրան տուգանել է նրան 110 հազար ռուբլու չափով։