Չինացի վարսահարդարը ստեղծագործում է հաճախորդների կտրած մազերով (լուսանկարներ,տեսանյութ)
Թայվանցի վարսահարդար Ալեն Չենը վիրտուալ տիրույթում ճանաչում է ձեռք բերել մազերից պատրաստված յուրօրինակ կտավների շնորհիվ, գրում է odditycentral.com-ը:
TVBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ալենը խոստովանել է, որ ստեղծագործելու համար հաճախ ոգեշնչանք է փնտրում համացանցում: Համապատասխան նկար գտնելուց հետո, նա վերցնում է մազերի մնացորդները, դրանք փռում կտավի վրա ու սկսում վերապատկերել նկարը:
Տղամարդը հիմնականում աշխատում է ձեռքով, երբեմն էլ մազերը դասավորելու համար կրեդիտ քարտ է օգտագործում:
Ալենի՝ մինչև այժմ արած ամենաբարդ ստեղծագործությունը 14-րդ դարում գրված «Երեք թագավորությունների ռոմանս» պատմավեպի երեք հերոսների կտավն է, որի ստեղծման վրա նա 6 ժամ է ծախսել: Այնուհետև նա «սրբել» է գեղեցկության սրահի հատակին փռած նկարը:
Աղբյուրը հավելում է, որ ավելի վաղ Ալենը հայտնի էր դարձել հաճախորդի գլխի ետնամասում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկերելու համար: