Երկար սպասված հաղթանակ էր. Գոռ Երիցյանի գրառումը՝ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո (լուսանկարներ)
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն, ինչպես հայտնի է, կարիերայի առաջին գոտին է նվաճել:
Կազանում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում Երիցյանը WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտել է ֆիլիպինցի Ալվին Լագումբայի հետ ու փայլուն հաղթանակ տարել` արդեն երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկելով մրցակցին:
Հաղթանակից հետո Գոռը տեսանյութ ու լուսանկարներ է հրապարակել սոցիալան ցանցի իր էջում ու գրել.
«Երկար սպասված հաղթանակ էր»: