Նավթի ու գազի 40 նոր հանքավայրեր՝ Իրանում
Իրանը հայտարարել Է նավթի ու գազի շուրջ 40 նոր հանքավայրերի հայտնաբերման մասին և հույս ունի մոտ ժամանակներս ձեռնամուխ լինել դրանց յուրացմանը: Այդ մասին հայտնել Է Իրանի նավթի ազգային ընկերության հանքավայրերի հետախուզման դեպարտամենտի ղեկավար Սալեֆ Հենդին:
«Ներկայումս Իրանը ածխաջրածինների հետախուզում Է իրականացնում իր 60 տոկոս կազմող տարածքում, այդ թվում՝ այնտեղ, որտեղ մինչև վերջին ժամանակներս նման որոնումներն անհեռանկարային Էին համարվում»,- նշել է դեպարտամենտի ղեկավարը: Հայտամրցույթի ներկայացնելու են պատրաստ ածխաջրածինների նոր հայտնաբերված հանքավայրերի 14 բլոկներ:
«Իրանն աշխարհում առաջին տեղն Է դուրս եկել նավթի ու գազի պաշարների ծավալով,- պնդում Է Հենդին:- Ընդամենը մի քանի տարի առաջ մենք համոզում Էինք օտարերկրյա, մասնավորապես, չինական ընկերություններին, մեզ հորատման սարքավորումների որոշակի տեսակներ վաճառել, իսկ այժմ մենք ինքներս ենք մեզ լիովին ապահովում այդ ոլորտում անհրաժեշտ ամեն ինչով: Ամերիկյան պատժամիջոցների վերադառնալուց հետո, մենք , որևԷ խնդիր չենք ունեցել, ածխաջրածինների հետախուզումը շարունակվում Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: