Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Մինչ այդ, խորհրդարանում նիստի ժամանակ թագավորության առաջատար կուսակցություններն առաջարկել էին քվեարկություն անցկացնել կառավարության հանդեպ անվստահության հարցով։ Այս մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը։
Թագավոր Ֆիլիպը հետաձգել է վարչապետի պաշտոնաթողության հարցով որոշումը։
Դեկտեմբերի 10-ին Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսը հայտարարել էր, որ թագավորության իշխող կոալիցիան կազմալուծվել է՝ դրա կազմից «Նոր ֆլամանդական դաշինքի» դուրս գալու հետևանքով։ Նման որոշման պատճառ են հանդիսացել ՄԱԿ-ի միգրացիոն պակտի շուրջ եղած տարաձայնությունները։