Բելգիայի վարչապետը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին
Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը հայտարարել է պաշտոնից հրաժարական տալու մտադրության մասին: Կառավարության ղեկավարը հայտարարությունն արել է երկրի խորհրդարանում՝ վարչապետին անվստահություն հայտնելու հարցի քննարկման ժամանակ, հաղորդում է RTBF-ն:
Բելգիայի կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանի մեծ օրակարգ էին մտցրել երկու խմբակցություն: Մեկ շաբաթ առաջ կառավարության հինգ անդամ հրաժարական էր տվել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով վարչապետի կողմից ՄԱԿ-ի միգրացիոն պակտի ստորագրման առնչությամբ:
«Ես հասկացա, որ խորհրդարանականների համար իմ կողմից ներկայացված փաստարկները համոզիչ չեն՝ գոնե այս փուլում: Ես պարտավոր եմ հարգել և ընդունել այդ իրավիճակը, ուստի վարչապետի պաշտոնից հրաժարականի որոշում եմ կայացրել և անմիջապես մեկնում եմ թագավորի մոտ՝ խնդրելու հաստատել դիմումը», ասել է Շարլ Միշելը: