Ֆրանսիական ոստիկանները սպառնում են «կապույտ բաճկոնների» զանգվածային ցույցերով՝ եթե պաշտոնի բարձրացում չստանան
Ֆրանսիական ոստիկանության աշխատակիցների արհմիությունները սպառնում են նախաձեռնել սեփական բողոքի ակցիաներ, եթե իշխանությունները չմեղմացնեն իրավապահների աշխատանքային պայմաններն ու չստանան պաշտոնի որոշակի բարձրացումներ, գրում է Associated Press գործակալությունը:
Նման ճգնաժամային իրավիճակ ոստիկանական համակարգում ստեղծվել է «դեղին անթև բաճկոնների» ցույցերից հետո, որոնք հաճախ վերածվում էին ոստիկանների հետ բախումների: Արհմիությունները հայտարարել են, որ այսօրվանից կաշխատեն թուլացված ռեժիմով, իսկ վաղը կանցկացնեն «կապույտ բաճկոնների» բողոքի ակցիա: Ի դեպ, կապույտը խորհրդանշում է ոստիկանների պաշտպանական հագուստը, որը նրանք կրում են ցույցերի ժամանակ:
Արհմիությունները նաև կոչ են արել ոստիկաններին բողոքի ակցիայի շրջանակներում արձագանքել միայն արտակարգ դեպքերում: Այդպիսով, բողոքի ակցիայի նախաձեռնողները փորձում են ազդել կառավարության սպասվող նոր որոշման վրա, ըստ որի՝ 2019-ի բյուջեով նախատեսվում է 62 մլն եվրոյով կրճատել իրավապահ մարմինների վրա ծախսվող գումարները: