Մոսկվայի դպրոցներից մեկում աշակերտների միջև ծեծկռտուքը հանգեցրել է մեկ երեխայի հոսպիտալացման
Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի դպրոցներից մեկում աշակերտների միջև ծեծկռտուքը հանգեցրել է մեկ երեխայի հոսպիտալացման, այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
Հայտնի է, որ 15-ամյա աշակերտը ծեծի է ենթարկվել համադասարանցու կողմից, նրան հիվանդանոց են տեղափոխել ուղեղի ցնցման ու գանգուղեղային փակ վնասվածքի ախտանիշներով:
Տուժած աշակերտի ինքնությունը դեռևս հայտնի չէ:
Ոստիկանությունը դեպքի առիթով ստուգումներ է իրականացնում, այլ մանրամասներ չեն փոխանցվում: