Իմ հայ գործընկերոջ հետ մենք երկար ժամանակվա մեջ առաջին անգամ հասանք ինչ-որ փոխըմբռնման. Էլմար Մամեդյարով
Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը կմնա 2019թ. գլխավոր խնդիրը:
Այս մասին Trend.az-ի հաղորդմամբ երեքշաբթի հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը 2018թ. արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսների ղեկավարների ընդունելության ժամանակ։
«Ամենակարևոր խնդիրներից էր մեր անկախության ամրապնդումը։ Ժամանակի մեծ մասը ես նվիրել եմ ղարաբաղյան խնդրի լուծման ուղիների փնտրտուքին։ Դա կլինի նաև հաջորդ տարվա գլխավոր խնդիրը։ Հիմնական նպատակը որոշակի շոշափելի արդյունքների հասնելն է։ Դա ոչ միայն իմ, այլև յուրաքանչյուր ադրբեջանցու երազանքն է։ Համարում եմ, որ իմ հայ գործընկերոջ հետ Միլանում վերջին հանդիպման ժամանակ մենք երկար ժամանակի մեջ առաջին անգամ հասանք ինչ-որ փոխըմբռնման»,- ասել է նախարարը։
Մամեդյարովը նշել է, որ հաջորդ ամիս կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի հետ իր հանդիպումը։
«Մենք կքննարկենք կոնֆլիկտի լուծման ուղիները։ Ադրբեջանը հանդես է գալիս կոնֆլիկտի խաղաղ լուծման օգտին»,- ասել է նախարարը։