Հասան Ռոհանին Էրդողանի պաշտոնական հրավերով կմեկնի Անկարա
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական հրավերով վաղը կժամանի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, այս մասին գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
Հայտնի է, որ Ռոհանիի պաշտոնական այցը կտևի երկու օր, հանդիպումների ընթացքում նրան կուղեկցեն Իրանի քաղաքական և տնտեսական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Բացի այդ, Իրանի առաջնորդը Թուրքիայում կմասնակցի երկու երկրների առաջնորդների նախագահությամբ անցկացվելիք Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 5-րդ նիստին:
Ակնկալվում է, որ այցի ընթացքում թուրքական և իրանական կողմերի միջև կկնքվեն մի շարք տնտեսական, մշակութային ու քաղաքական համաձայնագրեր: