Երևանն ու Մոսկվան երկխոսություն են վարում 100 միլիոն դոլարի ռուսական ռազմական վարկի իրականացման հարցով
Երեւանն ու Մոսկվան ինտենսիվ երկխոսություն են վարում ռուսական ռազմական վարկի իրականացման հարցով։ Այս մասին Երեւանում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով լրագրողների հարցին 100 միլիոն դոլարի ռուսական վարկի իրականացման ընթացքի մասին։
Դեսպանի հավաստիացմամբ՝ այդ մասով երկխոսություն է վարվում բավականին ինտենսիվ, իսկ համագործակցությունը շարունակվում է։
Կոպիրկինի խոսքով՝ այդ ոլորտում աշխատելու համար ներգրավված են հայկական և ռուսական համապատասխան կազմակերպություններ։
«Ես մանրամասների մեջ խորանալ չեմ ցանկանում։ Դրանք գաղտնի հարցեր են, այստեղ կան, այդ թվում՝ ձեռնարկությունների կոմերցիոն շահեր։ Ես չեմ կարող դա մեկնաբանել»,–նշեց է նա։
Հիշեցնենք, որ նախկինում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ ռուսական 100 միլիոն դոլար ռուսական վարկի շրջնականերում Երեւանին սպառազինության մատակարման պայմանագրերն արդեն կնքված են։ Միաժամանակ, նրա խոսքով, մատակարմամբ շուրջ բանակցությունները դեռ ավարտված չեն։