Ռուսաստանի նորագույն զինատեսակները մտածելու տեղի կտան ռազմական հռետորությամբ զբաղվողներին. Պուտին
Ռուսաստանում արտադրվող նորագույն սպառազինությունը, որ երկրի անվտանգությունը կապահովի առաջանցիկ տեմպերով դեռ տասնամյակներ, մտածելու տեղիք կտա նրանց, ով սովոր է ռազմական հռետորաբանությամբ զբաղվել։ Այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը ասել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա հիշատակել է մի քանի նորագույն զինատեսակ ու հայտարարել, որ բանակի առաջնահերթությունը լինելու է միջուկային սպառազինության զարգացումը։ Նրա խոսքով՝ այդ զինատեսակները կայունացնում են ուժերի հարաբերակցությունը աշխարհում, ինչով էլ նպաստում են ընդհանուր կայունության հաստատմանը։
Պուտինը նշել է, որ բանակում անցկացված ստուգումները ցույց են տվել, որ կարճ ժամանակում զինված ուժերի անձնակազմը կարողանում է վերախմբավորվել ու գործել մինչև 7000 կմ հեռավորության վրա։
Առանձին Ռուսաստանի նախագահը հիշատակել է երկու խոշորագույն զորավարժություն. Չորս տարին մեկ անցկացվող «Արևելք-2018» զորավարժությունը, որն անցկացվել է Ռուսաստանի արևելյան շրջաններում գործող զորամիավորումների, ինչպես նաև Չինաստանի ու Մոնղոլիայի զինված ուժերի մասնակցությամբ, և «Օվկիանոսային վահան» զորավարժությունը, որ անցկացվել է Միջերկրական ծովում՝ տարբեր զորատեսակների մասնակցությամբ։